211652_close_icon
views-count1938 դիտում article-date 09:14 25-01-2014

ՄԻԵԴ-ում Հայաստանին հաղթած ու Բելգիայում ապաստանած Գրիշա Վիրաբյանը կալանավորված է դանակահարության համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Բելգիայից տեղեկություններ ստացանք, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել։ Նա այնտեղ դանակահարել է Ա.Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»։ Դեպքի առնչությամբ փորձեցինք հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում։ Ի զարմանս մեզ, Բելգիայում բնակվող հայերը Հայաստանում արդարության ջատագով Վիրաբյանի մասին անհավանական տեղեկություններ փոխանցեցին։ Մասնավորապես այն, որ Վիրաբյանը Հայաստանի իշխանությունների դեմ տարած հաղթանակի և հատուկ կարգավիճակի շնորհիվ ոչ միայն ֆինանսապես ապահովված է եղել, այլև փորձել է «արտոնյալի» կարգավիճակ ձեռք բերել և տեղի հայ համայնքում հարցեր կարգավորել։ Մեզ պատմեցին, որ Վիրաբյանը նաև պատժել է նրանց, ովքեր չեն անցել իր թրի տակով՝ բազմաթիվ հայերին, որոնք, գաղտնիք չէ, օտար ափերում փորձում են բնադրվել կեղծ փաստաթղթերով, Վիրաբյանը սրանց մասին տեղեկատվություն է փոխանցել համապատասխան մարմիններին։ Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են, փետրվարի 4-ին նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր