Ժոզե Մոուրինյո. Շատ եմ անհանգստացած Ֆելայնիի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անհանգստություն է հայտնել, որ կիսապաշտպան Մարուան Ֆելայնին կարող է հեռանալ թիմից:
«Այո, ես անհանգստացած եմ, որ Ֆելայնին կարող է հեռանալ: Ես ոչինչ չեմ կարող անել: Խոսակցությունը ընթանում է խաղացողի ու ղեկավարության միջև: Ես չեմ մասնակցում բանակցություններին, գործարքներին: Ես հարգում եմ կողմերին:
Ֆելայնին իրավունք ունի իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել: Նրա պայմանագիրն ավարտվում է, և նա իրավունք ունի իր հետագա անելիքները որոշել: Եվ ես հարգում եմ ղեկավարությանը
Այդ իսկ պատճառով սպասում եմ պարզապես՝ հույս ունենալով, որ նրանք համաձայնության կգան, թեպետ ես դա չեմ վերահսկում», ասել է Մոուրինյոն: