Մոուրինյոն խնդրել է Ռեշֆորդի ու Ֆելայնիի պայմանագրերը երկարաձգել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագրերը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ու կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի հետ:
Նախորդ տարի Ռեշֆորդը պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2020 թվականը, սակայն Մոուրինյոն ցանկանում է, որ առանցքային խաղացողներից մեկը ակումբում ավելի բարենպաստ պայմաններ ունենա:
Մարզիչը ցանկանում է, որ խաղացողներն ամբողջությամբ կենտրոնանան ֆուտբոլի վրա, այդ իսկ պատճառով մտադիր է բոլոր կողմնակ հարցերը հենց հիմա լուծել: