4833 դիտում
18:07 23-11-2017
Մեկնարկում է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի մրցաշարը
Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորում կընթանա «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կանցկացվի A և B խմբերով (շվեյցարական մրցակարգ, ինը տուր): A խմբում հանդես կգա 69 շախմատիստ, B-ում՝ 86:
Մրցաշարին կմասնակցի 17 երկրի ներկայացուցիչ՝ այդ թվում 23 միջազգային գրոսմայստեր և նույնքան միջազգային վարպետ:
Նոյեմբերի 22-ին կայացած բացման արարողության օրն անցկացվեց կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին: Մրցաշարում հանդես եկավ 14 երկրի 200 շախմատիստ:
Հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: Նույնքան միավոր ունեցան ևս երեք շախմատիստներ, նրանց թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց երրորդ տեղը:
Կանանցից լավագույն արդյունք ցույց տվեց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը (7 միավոր, 33-րդ տեղ):
Այսօր կկայանան առաջին տուրի պարտիաները:
Նմանատիպ նյութեր
4299 դիտում
23:29 02-03-2017
Ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը
1375 դիտում
19:22 11-09-2020
Մեկնարկում է «Ֆիշեր» շախմատի միջազգային առցանց մրցաշարը
Այս բաժնից
5553 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
661 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ