211652_close_icon
views-count1825 դիտում article-date 14:15 08-09-2017

Սկսվել են «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման աշխատանքները

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի» շրջանակներում իրականացվում են «Հաղթանակ» 220 կՎ, Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների վերակառուցման աշխատանքները: Արդեն մեկնարկել է «Հաղթանակ» ենթակայանի շինարարությունը։ Նախապատրաստական փուլում են «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարելավել ցանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթների արդյունքում վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով կնքվել են գլխավոր կապալառուի պայմանագրեր. «Հաղթանակ» ենթակայանում՝ ռուսական «Kaskad-Energo LLC», «Չարենցավան-3»-ում՝ պորտուգալական «EFACEC Engenharia e Sistemas, S.A.» և «Վանաձոր-1»-ում՝ չինական «Xian Electric Engineering Co., Ltd» ընկերությունների հետ։ Ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատվությունն իրականացնում է գերմանական «Decon international GmbH/Consulectra Unternemensberatung GmbH» ընկերությունը։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2018թ. վերջ։

Նմանատիպ նյութեր