10682 դիտում
19:10 22-11-2017
ՀՀ վարչապետը և Իրանի նավթի փոխնախարարը կարևորել են Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել հայ-իրանական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Կարեն Կարապետյանը և Համիդ Ռեզա Արաղին կարևորել են էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծումը:
Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով և ավելացրել, որ այդ ցուցանիշը մեծացնելու համար առկա է լուրջ ներուժ: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված բոլոր ծրագրերը նոր թափ կհաղորդեն առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
7048 դիտում
23:01 21-11-2017
Վարչապետը կարևորել է բելառուսական կապիտալի ներգրավումը Մեղրիի ազատ տնտեսական գոտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7156 դիտում
19:41 08-11-2017
Վարչապետին ներկայացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների ընթացքը
3367 դիտում
14:08 21-12-2017
Անհրաժեշտ է սեղմ ժամկետում ավարտել Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների 2-րդ փուլը. վարչապետ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»