7048 դիտում
23:01 21-11-2017
Վարչապետը կարևորել է բելառուսական կապիտալի ներգրավումը Մեղրիի ազատ տնտեսական գոտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ Երևանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարևորելով հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը գտնվում է ցածր մակարդակի վրա և ավելացրել, որ երկու երկրների կառավարություններն այժմ քննարկում են կոնկրետ քայլեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-բելառուսական տնտեսական կապերին:
Վարչապետը կարևորել է բելառուսական կապիտալի ներգրավումը Մեղրիի ազատ տնտեսական գոտի և հեռանկարային համարել բելառուսցի գործընկերների հետ համագործակցությամբ մեր երկրում գյուղտեխնիկայի, վերելակների արտադրության կազմակերպումը, գյուղմթերքների վերամշակման, տրանսպորտի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է բելառուսական բիզնեսի համար ստեղծել առավելագույնս բարենպաստ պայմաններ:
Բոլեսլավ Պիրշտուկն արդյունավետ է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի աշխատանքները և նշել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կգործեն տարբեր ոլորտներում և իրենց աշխատանքներով կփորձեն նպաստել հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը:
Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալը կարևորել է տնտեսական կապերի խթանումը և այդ առումով անհրաժեշտ համարել երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Բոլեսլավ Պիրշտուկը համոզմունք է հայտնել, որ երկու երկրներն ունեն համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ ու ներուժ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
10679 դիտում
19:10 22-11-2017
ՀՀ վարչապետը և Իրանի նավթի փոխնախարարը կարևորել են Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2493 դիտում
14:41 30-05-2017
Վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացում համայն հայության ներուժի ներգրավումը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»