3370 դիտում
14:08 21-12-2017
Անհրաժեշտ է սեղմ ժամկետում ավարտել Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների 2-րդ փուլը. վարչապետ
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու երկրորդ փուլի աշխատանքների ընթացքը: Նա նշեց, որ դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը:
«Անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»,- ասաց նա և տարածքային կառավարման ու զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ նախագահին, Կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու ջրպետկոմի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության 2-րդ փուլի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ:
Վարչապետը Արտաքին գործերի նախարարին ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարեց շարունակել աշխատանքները՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Մեղրիի ազատ տնտեսական գոտու առավելությունների, առևտրային հնարավորությունների, ինչպես նաև բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով: Նա նաև Սուրեն Կարայանին հանձնարարեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել կառավարությանը:
Նմանատիպ նյութեր
2843 դիտում
15:30 30-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
1808 դիտում
17:56 03-12-2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր