Ուկրաինական բանտերում Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ կան. ՌԴ Դաշնային խորհուրդ
                        2014 թվականից մինչ այսօր Ուկրաինայի բանտերում ավելի քան 400 Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է պահվում, իսկ քաղաքական հետապնդումներով կալանավորվածների թիվը հնարավոր չէ հաշվել։ 
Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ՌԴ Դաշնային խորհրդի՝ պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևին։
Ինչպես նշել է Բոնդարևը, խորհրդարանական այդ հարցը առաջ է  քաշվել՝ Ուկրաինայի տարածքում բնակվող ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ իրավաբանական անձանց իրավունքների զանգվածային խախտումներով պայմանավորված։
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները հայտարարում են, թե իբր այդչափ ձերբակալությունները կապված են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

