Սիրիայի բանտերում հարյուրավոր մարդիկ են մահանում
Սիրիայի պետական բանտերում և մյուս ՔԿՎ֊ներում 1 տարվա կտրվածքով շուրջ 850 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել են Բրիտանիայում բազավորված սիրիացի իրավապաշտպանները։
Ըստ նրանց տվյալների՝ մահացածներից 15֊ն երեխաներ են, 6֊ը՝ կանայք, նշում է Guardian։
Իրավապաշտպաններն ընդգծում են, որ բանտարկյալները մահանում են կտտանքների, գլխատումների, վատ վերաբերմունքի և վատ կենսաական պայմանների հետևանքով։
Ինչպես ենթադրում են ակտիվիստները, զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել։