211652_close_icon
views-count78490 դիտում article-date 16:42 19-11-2017

Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության գործով որպես կասկածյալ որոնում են նախկին երկրապահականի 24-ամյա տղային (ԼՐԱՑՎԱԾ). ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, Վանաձորում 33-ամյա Վոլոդյա Քոչինյանին սպանելու կասկածանքով որոնվում է 24-ամյա Սերիկ Կարոյի Կարապետյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծնունդով Ալավերդիից է և իր շրջապատում ավելի շատ ճանաչված է որպես երկրապահ կամավորականների միության Թումանյանի տարածքային կազմակերպության նախկին նախագահ Կարոյի տղա։ 19-00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց[color=#EF2929], որ ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյան), Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քնչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյան) գլխավորությամբ, ստացված օպրատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների, ինչպես նաև բացատրական գործողությունների արդյունքում ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել կասկածյալ Լ. Կարապետյանը, ում այս պահին փաստաբանների ներկայությամբ լսելու է ավագ քննիչ Գ. Վերմիշյանը:[/color] Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/19/1082578/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, այսօր՝ նոյեմբերի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, վնասվածքը ստացել էր որովայնի մասում՝ կտրած-ծակած հարվածի հետևանքով, Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Քոչինյանն է։ Փաստի առթիվ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, Լոռու մարզային քննչական վարչույթան քննիչ Գագիկ Վերմիշյանի գլխավորությամբ, ում որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ իր գլխավորությամբ ստեղծվել էր օպերատիվ խումբ, որում ներգրավված էր նաև Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ, ովքեր մարզի քննչական վարչության հետ համագործակցելով՝ ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ հանցագործությունը տեղի էր ունեցել Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Արդեն սպանության վայրում աշխատել էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։ Վերջիններս մանրակրկիտ ,«սանրելով» դեպքի վայրը, հայտնաբերել էին նաև դանակ, որը, եղել է Ford Transit մակնիշի 34 MԼ 665 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր