211652_close_icon
views-count51724 դիտում article-date 20:39 27-12-2019

Դատարանը կալանավորեց 17-ամյա տղային, ով Մասիսում առանձնակի դաժանությամբ սպանել էր հասակակից տղային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը, քննիչ Անդրեսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Սարգիս Գ.-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Սարգիս Գ-ն, ով մեղադրվում է հասակակից տղային առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, կալանավորվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան դատարանից տեղափոխել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (անչափահասների գաղութ): Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/24/1143673/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 23-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի ու քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել էին Մասիսում աղմկահարույց ու դաժան սպանություն կատարող կասկածյալին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու քննիչները եղել էին 2 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ Մասիսին հարակից գյուղերում ու շնորհիվ ճիշտ և օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների, ոստիկանության Մասիսի բաժին էին բերման ենթարկել կասկածյալ՝ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Սարգիս Գ.-ին: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանությունը տեղի էր ունեցել ժամը 17:30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի ձախակողմյան հատվածին կից ԽՍՀՄ տարիներին կառուցված, սակայն այժմ չգործող գորգագործական ֆաբրիկայի տարածքում: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Կասկածյալ Սարգիս Գ.-ն ձերբակալվել էր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր