211652_close_icon
views-count2496 դիտում article-date 14:41 30-05-2017

Վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացում համայն հայության ներուժի ներգրավումը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՌԱԿ գործունեությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում հայապահպանության գործում: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է ներդրումների խթանման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նախաձեռնած բարեփոխումներում համայն հայության ներուժի ներգրավմամբ, և ՀՀ վարչապետի՝ սփյուռքահայությանն ուղղված կոչն հենց այդ նպատակին էր ուղղված: Սերխիո Նահապետյանը ՌԱԿ անունից պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրերի ու բարեփոխումների կյանքի կոչմանը, ինչպես նաև համահայկական նշանակության խնդիրների լուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք համագործակցության, հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման, Հայաստանի և Արցախի զարգացման հարցերի շուրջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր