4902 դիտում
12:48 21-11-2017
Արցախի խնդրի կարգավորման գործում իմ դերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին աջակցելն է. Թոմաս Գրեմինգեր
ԵԱՀԿ-ն ուշադիր հետևում է Արցախի հակամարտությանը, հայտարարել է ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը [url=https://www.rbc.ru/interview/politics/21/11/2017/5a0da9079a7947fceac105d4]rbk.ruРБК[/url]-ին տված հարցազրույցում:
«Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին»,- ասել է Գրեմինգերը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ն ունի հատուկ գործիք՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորած առաքելությունը, որի աշխատակիցներն ուշադիր հետևում են շփման գծում տիրող իրավիճակին:
«Մեր անհանգստությունն էին առաջացրել ոչ վաղ անցյալում հակամարտության բռնկման դեպքերը: Իմ դերը որպես գլխավոր քարտուղար աջակցություն տրամադրելն է Մինսկի խմբի երեք համանախագահներին, որոնց ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Նմանատիպ նյութեր
1229 դիտում
10:28 01-04-2019
ԵՄ-ն վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
Այս բաժնից
847 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4294 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1273 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար