211652_close_icon
views-count23252 դիտում article-date 15:44 19-11-2017

Եղանակի կանխատեսումը՝ առաջիկա 3 օրերի համար

Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայող Ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ, 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25մ/վրկ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0272745001511088377609554.jpg[/img] Երևանում նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձնախառան անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով: [img]http://st0.shamshyan.com/editor/0505177001511088359966882.jpg[/img]

Նմանատիպ նյութեր