26728 դիտում
18:00 15-11-2017
Մինչ Տարոն Մարգարյանը հայտարարում է, թե բնությունը Երևանում պաշտպանված է, բնակիչներն ահազանգում են գիշերային ծառերի սպանդի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը հեռախոսազանգեր էր ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն էին հայտնում գիշերը անհայտ անձի կամ անձանց կողմից Ազատության պողոտայի մայթեզրերին՝ Լամբադա կամրջի հարևանությամբ և ռուսական զորքերի դիմացի մայթին 50-60 տարվա հաստատուն կանգնած կեչի տեսակի 2 ծառ են կտրել։
Թե ով կամ ովքեր, ում ցուցումով են ծառերի գիշերային սպանդ իրականացրել, դեռևս պարզ չէ, մինչդեռ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ամեն պատեհ-անպատեհ առիթն օգտագոծելով հայտարարում է, թե մայրաքաղաքում ավելանալու են ծառ ու թուփ և իր «խիստ» հանձնարարականով վարչական շրջանների ղեկավարները ոչ միայն հետամուտ են լինելու կանաչ զանգվածի պահպանմանը, այլ ավելացնելու են դրանց թիվը, մինչդեռ բնակիչները արդարացիորեն ասում էին, որ գիշերային ծառերի սպանդն այլ բան է հուշում։
Մնում է՝ իրավապահները հայտնաբերեն կատարողին կամ կատարողներին։
***
19։05
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ուղարկել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ազատության պողոտայում հատված ծառերի վերաբերյալ shamshyan.com կայքում այսօր հրապարակված նյութի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ ծառերը, մասնագիտական համապատասխան ուսումնասիրության արդյունքում, ճանաչվել էին որպես չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող և, ըստ այդմ, ներառվել էին այս տարվա հատման ենթակա չորացած ծառերի ցանկում: Հատումն իրականացվել է համապատասխան եզրակացության և թույլտվության հիման վրա:
Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ մինչ այդ, հաշվի առնելով տվյալ ծառերի հատման անհրաժեշտությունը, աշնանային ծառատունկի շրջանակում նույն տեղում տնկվել են նոր ծառեր, ինչը տեսանելի է նաև հրապարակված նյութի որոշ լուսանկարներում»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1384 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)