Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են 5 տրանսպորտային միջոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում բախվել են 5 տրանսպորտային միջոց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի