211652_close_icon
views-count11816 դիտում article-date 22:42 22-03-2015

Շղթայական ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են Lexus-ը, 2 Mercedes-ները, 06-ն ու 07-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի դիմաց բախվել են Lexus մակնիշի, ВАЗ 2107 մակնիշի, 2 Mercedes մակնիշի և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր