19863 դիտում
15:43 11-11-2017
Մոսկվայի դատարանը միջազգային հետախուզում է հայտարարել սնանկացած ադրբեջանցի հայտնի գործարար Իսմայլովի նկատմամբ
Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալման և միջազգային հետախուզման որոշումներ է կայացրել Չերկիզովի շուկայի նախկին սեփականատեր, ծնունդով ադրբեջանցի Թելման Իսմայլովի նկատմամբ։ Այդ մասին Interfax-ին հայտնել է նրա փաստաբան Մարինա Ռուսակովան։
«Հոկտեմբերի 30-ին անօրինական որոշում է կայացվել զենքի անօրինական շրջանառության համար ձերբակալման մասին, սակայն որոշումն արդեն բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում։ Լսումը նշանակվել է նոյեմբերի 15-ին»,-ասել է փաստաբանը։
Իսմայլովին նաև մեղադրում են երկու սպանությունների պատվիրելու մեջ։ Մանրամասները չեն հրապարակվել։
Նշենք, որ ավելի վաղ դատարանը սնանկ էր ճանաչել «Պրահա-ԱՍՏ» ՓԲԸ-ն, որը պատկանում էր Իսմայլովին։ Անցյալ տարվա ամռանը Լաս Վեգասում կալանք է դրվել նաև ադրբեջանցուն պատկանող առևտրի կենտրոնի վրա։
Նմանատիպ նյութեր
7383 դիտում
19:48 26-08-2016
Հայազգի սնանկացած գործարարը Մոսկվայի դատարանում չոր հացադուլ է հայտարարել
Այս բաժնից
514 դիտում
21:52 29-04-2024
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
496 դիտում
20:10 29-04-2024
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
442 դիտում
19:13 29-04-2024
Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խում անձինք են ձերբակալվել