5665 դիտում
19:08 10-11-2017
Շերը կոչ է արել աջակցել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն» ֆիլմին
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) իր պաշտոնական ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/cher/photos/a.140164126016007.18935.112915798740840/1732611936771210/?type=3&theater]էջում[/url] գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի վերաբերյալ՝ բոլորին կոչ անելով աջակցել դրան:
«Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն» մրցանակակիր ֆիլմը, որի պրոդյուսերն իմ թանկագին ընկեր Էրիկ Իսրայելյանն է, վաղվանից կցուցադրվի Լոս Անջելեսի ու Նյու Յորքի կինոթատրոններում: Խնդրում եմ, աջակցեք ֆիլմին ու #պահեքխոստումը»,- գրել է 71-ամյա երգչուհին:
Նշենք, որ Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն. մահ, ժխտում և նկարագրում» վավերագրական ֆիլմում օգտագործվել են Ցեղասպանությունը վերապրածների վկայությունները: Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Կրիստիան Բեյլը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն էվանսը:
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
12:11 14-04-2015
Շերը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14086 դիտում
12:28 22-04-2017
Ջենիֆեր Լոպեսը միացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին աջակցողներին
11617 դիտում
19:14 22-04-2017
Թուրքական կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին
Այս բաժնից
592 դիտում
17:38 04-05-2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
448 դիտում
15:43 04-05-2024
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել
484 դիտում
15:24 04-05-2024
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել