8490 դիտում
18:44 10-11-2017
New York Times-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմին
Ամերիկյան [url=https://www.nytimes.com/2017/11/09/movies/intent-to-destroy-armenian-genocide-review.html]New York Times[/url] պարբերականն անդրադարձել է Ջո Բեռլինգերի` Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն. մահ, ժխտում և նկարագրում» վավերագրական ֆիլմին:
Քեն Յավորովսկու հեղինակած «Հայերի անցյալը դեռ չի ավարտվել» վերնագրված հոդվածում մեջբերվում են հայտնի պատմական փաստեր օսմանյան թուրքերի կողմից սպանված 1.5 մլն հայերի մասին:
«Այն, ինչ պետք է ճանաչված փաստ լիներ, շարունակում է սադրիչ թեմա մնալ, քանի որ թուրքական կառավարությունը շարունակում է անտեսել կամ հերքել մեկ դար վաղեմության դեպքերը՝ ստիպելով բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ու մյուս կառավարություններին նույն կերպ վարվել»,- գրել է նա:
Յավորսկին մանրամասներ է ներկայացրել ֆիլմից, ըստ նրա` Բեռլինգերն օգտագործել է Ցեղասպանությունը վերապրածների հին տեսագրություններն ու պատմական փաստեր՝ հանցագործությունների ամբողջական պատկերը կազմելու համար:
Նմանատիպ նյութեր
1631 դիտում
09:37 05-05-2021
The New York Times-ի դասը՝ Հայոց ցեղասպանության մասին․ «Ամերիկայի ձայն»
1373 դիտում
21:23 27-05-2015
New York Times- ում Բարաք Օբամային Ցեղասպանության հարցում դիրքորոշման համար ստախոս անվանեցին
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1036 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել