7219 դիտում
13:13 10-11-2017
Նոր վտանգներ Մերձավոր Արևելքի հայ համայնքի համար. «Ամերիկայի ձայն»
Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև սրվող հակամարտությունը և դրա հետևանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ և ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել:
«Մենք լավ հարաբերություններ ունենք վարչապետ Հարիրիի և Լիբանանի կառավարության հետ և չեմ ակնկալում որ մեր հարաբերությունները կփոխվեն: Մենք կոչ ենք անում խուսափել այդ շրջանում իրավիճակը սրելուց», - ասել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթը:
Արձագանքելով ճգնաժամին ԱՄՆ-ի՝ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունն ընդգծել է, որ Լիբանանում հնարավոր պատերազմը ոչ միայն փախստականների նոր հոսք կառաջացնի այլև կաջակցի ահաբեկչական կազմակերպությունների հզորացմանը, մինչդեռ երկրի քրիստոնյա համայնքները կարող են պարզապես վերանալ:
Լիբանանի ճգնաժամը սկսվել է սունի Սաուդյան Արաբիայի և շիա Իրանի հակամարտության հետևանքով: Էլ Ռիադն արդեն կարգադրել է իր քաղաքացիներին լքել Լիբանանը, ինչը վերլուծաբանները բացասական նշան են համարում:
Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքը միշտ տուժել է տարբեր ուժերի բախումների պատճառով, հայտնվելով հակամարտող կողմերի միջև, «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում նշել է Իրաքի քրիստոնյա, հայ մոր և ասորի հոր դուստր, միանձնուհի Մայր Օլգան.
«Այսպես, երբ Իրաքի քրդերն անկախություն հռչակեցին, նրանք սկսեցին պայքարել Իրաքի պետության դեմ, իսկ մենք՝ քրիստոնյաներս, ինչպես միշտ նրանց միջև տուժեցինք»:
Մայր Օլգայի խոսքով, Դաեշի ահաբեկիչների և այլ հակամարտությունների պատճառով տարածաշրջանի քրիստոնյա համայնքները բնաջնջվում են, ինչն անընդունելի է, չէ որ հենց Մերձավոր Արևելքից է քրիստոնեությունն աշխարհով մեկ տարածվել.
«Հայերը, ասորիները, խալդերը բոլորս առաջին դարի քրիստոնյա ենք»:
Մերձավոր Արևելքը, որն անցյալում քրիստոնյա տարածաշրջան էր, չպետք է զրկվի իր քրիստոնյա համայնքներից և այդ հարցում դեր ունի ողջ երկրագնդի մարդկությունը, նշում է Մայր Օլգան: Նա կոչ է անում բոլորին՝ օգնել տեղի քրիստոնյաներին.
«Յուրաքանչյուրը չէ, որ կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել կամ քաղաքական ձայն բարձրացնել, սակայն, յուրաքանչյուրը կարող է աղոթել: Մեր բոլոր եկեղեցիներն ունեն նահատակներ, այնպես որ բոլորս կարող ենք դիմել նրանց և աղոթել, որ Մերձավոր Արևելքի մեր եկեղեցիները դիմակայեն»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4108599.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
2791 դիտում
10:56 06-12-2017
Վաշինգտոնում քննարկվել են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հալածանքների խնդիրը. «Ամերիկայի ձայն»
1521 դիտում
08:59 28-03-2019
ԱՄՆ-ը կարևորում է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությունը. «Ամերիկայի ձայն«
Այս բաժնից
1219 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»