211652_close_icon
views-count116213 դիտում article-date 19:59 09-11-2017

«Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու «Երևանգազ»-ի տնօրենի՝ «Innova Clinic» բժշկական կենտրոնի հիմնադիր, 23-ամյա տղայի հարսանեկան արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին՝ շաբաթ օրը, «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու «Երևանգազ» ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի տղայի՝ 23-ամյա Ժորա Մովսիսյանի և նրա ընտրյալի՝ 21-ամյա Մարիա Բաղդասարյանի հարսանեկան արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժ. Մովսիսյանն ու Մ. Բաղդասարյանը մասնագիտությամբ բժիշկներ են: Մ. Բաղդասարյանի ծնողները նույնպես մասնագիտությամբ բժիշկներ ու մտավորականներ են, իսկ Ժ. Մովսիսյանը ծնունդով աբովյանցի է և «Innova Clinic» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենն է: Նշված բժշկական կենտրոնը բազմաթիվ անգամ բարեգործական նախաձեռնություններով է հանդես եկել ու 3 տասնյակից ավելի ընտանիքների բժշկական օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ վիրահատական, որոնց մասին հրապարակումներ են եղել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում, սակայն կոլեկտիվը գերադասել է այդ մասին չբարձրաձայնել՝ պատճառաբանելով, որ իրենք կատարում են Հիպոկրատին տված երդումը և ամեն ինչ թողնում են Աստծո դատին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Ժ. Մովսիսյանին և Վ. Բաղդասարյանին առաջիկա հարսանեկան արարողության առթիվ՝ ցանկանալով Աստծո խաչը իր զորությամբ միշտ լինի նրանց ուղեկից և 7 շնչով սեղան նստեն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/25/1065245/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 25-ին, Աբովյան քաղաքի Երևանյան 1/24 հասցեում բացվել էր «Innova Clinic» բժշկական կենտրոնը։ Բացման պատիվը տրվել էր Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին և ԲԿ-ի հիմնադիր Ժորա Մովսիսյանին։ Մինչ բացումը, ելույթով հանդես էր եկել քաղաքապետ Վ. Գևորգյանը, ով, մասնավորապես, ասաց. «Ողջունում ենք նմանատիպ ներդրումները Աբովյան քաղաքում, ինչի շնորհիվ բացվում են նաև նոր աշխատատեղեր և սա առաջին դեպքը չէ, որ վերջին տարիներին Աբովյանում բացվում են աշխատատեղեր։ Ամենակարևորն այն է, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները մարզում աշխատող և հանրապետությունում մեծ ճանաչում ունեցող բժիշկներ են, ովքեր միշտ համավատարիմ են մնացել Հիպոկրատի իրենց երդմանը»։ Հիմնադիր Ժ. Մովսիսյանն էլ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն էր հայտնել Աբովյանի քաղաքապետարանին, որ քաղաքապետը, իմանալով իրենց ծրագրերի մասին, խրախուսել և օժանդակել էր ԲԿ-ի բացմանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բյուրոկրատական-թղթաբանական քաշքշուկներ տեղի չեին ունեցել և եթե տարիներ առաջ ներդրողները նման աշխատանքներ կատարելու համար կարող էին հայտնվել «Նամակ ռուսաց թագավորին»-ի հերոսի՝ Արթին պապի օրը, ապա այս դեպքում Աբովյանի քաղաքապետարանը «բաց պատուհանի» սկզբունքով էր աշխատել։ Բացմանը ներկա աբովյանցիներն ասում էին. «Ողջունում ենք և ուրախ ենք, որ մեր քաղաքում ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն բացվեց։ Հիմա գիտենք, որ մեր առողջական խնդիրների համար կարող ենք հենց մեր քաղաքում առաջին ձեռքից որակյալ բուժում ստանալ և բարձր մակարդակի սպասարկման արժանանալ»։ Կենտրոնում գործում են ստոմատոլոգիական, սրտաբանական գինեկոլոգիական, էնդոկրինոլոգիայի բաժիններ, ժամանակակից լաբորատոր ախտորոշման կենտրոնն էլ նույնպես բարձր սարքավորումներով է հագեցած, կգործի նաև սեքսոպաթոլոգիայի բաժին, որտեղ հիվանդներին ընդունելեու է և նրանց դարդին դարման է անելու Երևանի գլխավոր սեքսոպաթոլոգը։ Աբովյանի քաղաքապետարանի միջնորդությամբ բժշկական կենտրոնում հատուկ հարմարություններ են ստեղծվել նաև հաշմանդամ քաղաքացիների համար, մինչդեռ կան հաստատություններ, որտեղ անտեսված է այդ խնդիրը։ Ըստ էության, այս կենտրոնը հնարավորություն է ընձեռելու բարձրակարգ խորհրդրադտվություն ու բուժում ստանալ առանց մայրաքաղաք հասնելու։ ԲԿ-ի հիմնադիր Ժ. Մովսիսյանը հանրությանը հայտնի է նաև նրանով, որ մի քանի անգամ ականատես է եղել ավտովթարների, արտակարգ դեպքերի և որպես բժիշկ՝ մինչ շտապօգնության ու փրկարարների ժամանումը, բժշկական օգնություն է ցուցաբերել վիրավորներին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր