6242 դիտում
15:06 06-12-2014
27-ամյա երիտասարդը «Փարավոն» ռեստորանային համալիրում եղբոր հարսանիքի ժամանակ ծեծկռտուք է սարքել
27-ամյա Մասիս Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով իր եղբոր՝ Արմեն Բաղդասարյանի, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում գտնվող «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացած հարսանյաց արարողությանը, խմբի կազմում չպարզված անձի հետ վարքով հակադրվելով շրջապատին՝ վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ վիճաբանության մեջ են մտել Նոր Հաճըն քաղաքի բնակիչ՝ Ղևոնդ Դավթյանի և գործով չպարզված նրա ընկերոջ հետ, որի ընթացքում շուրջ 5 րոպե տևողությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ տալով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ղ. Դավթյանին և չպարզված անձին, խառնաշփոթ, իրարանցում ստեղծել համալիրի դիմաց՝ խափանելով համալիրի բնականոն ընթացքը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
766 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
667 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
565 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին