22949 դիտում
19:08 09-11-2017
Հանրապետության ավագ դպրոցներում անցկացվել է «Հայ զինվորը» խորագրով պաստառների մրցույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացվել է «Հայ զինվորը» խորագրով մրցույթ:
Պաստառների մրցույթի արդյունքում երկրորդ անվանակարգում հաղթող ճանաչվեց Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի պաստառը, որը նկարել է 10-րդ դասարանի աշակերտ Արման Վարդանյանը: Շնորհավորում ենք ղեկավար Հրաչուհի Ներսեսյանին և աշակերտ Ա. Վարդանյանին հաղթանակի կապակցությամբ:
Ծրագրի շրջանակներում Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի 10-րդ դասարանում սեպտեմբերի 22-ին իրականացվել է վերապատրաստում քլաստեր դպրոցների 9-10-րդ դասարանների դասղեկների համար, ներկայացվել է միասնական դասի պլանը քլաստեր դպրոցներում՝ նույն թեմայով միասնական դաս անցկացնելու համար:
Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում 10-րդ դասարանի դասղեկ Հ. Ներսեսյանը դպրոցի 10-րդ դասարանցիների համար կազմակերպել էր նաև դաս-սեմինար, որին ներկա էր հյուր-բանախոս Պաշտպանության նախարարությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
26891 դիտում
18:48 20-09-2017
Ո՞վ է հաստատել «Հայ մեծերը» պաստառների շարքը
Այս բաժնից
736 դիտում
09:53 03-02-2025
Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում
853 դիտում
09:28 03-02-2025
Իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային ապատեղեկատվության մեծ դnզա է ներարկում․ Աբրահամյան
784 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ