26861 դիտում
18:48 20-09-2017
Ո՞վ է հաստատել «Հայ մեծերը» պաստառների շարքը
Երեկ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ «Հայ մեծերը» պաստառների շարքում իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը ներառելն իր հետ չի համաձայնեցվել։
Գուցե անձամբ իրեն չեն տեղեկացրել, բայց Երևան քաղաքում ցանկացած պաստառ փակցնելիս քաղաքապետարանի համապատասխան վարչությունը պետք է հավանություն տա։ Սեպտեմբերի 11-ին նամակով դիմել էի Տարոն Մարգարյանին՝ պարզելու շարքի հեղինակներին և վահանակներին հայտնվելու մեխանիզմները։ Տարոն Մարգարյանի երեկվա հայտարարությունից հետո իմ նամակի պատասխանին ավելի մեծ հետաքրքրությամբ եմ սպասում։
11 սեպտեմբերի
Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Երևան քաղաքում հայտնված «Հայ մեծերը» պաստառների շարքը, որոնց վրա պատկերված կերպարները ոչ միանշանակ քննարկումների տեղիք են տվել:
Փողոցների վերանվանման դեպքում, երբ խոսքը վերաբերում էր «Ելք» խմբակցության կարծիքով Մեծերի անուններով ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող կերպարների անուններով փողոցներն անվանակոչելուն, Դուք հանկարծ մատնանշեցիք, որ անհրաժեշտ է լսել հանրային կարծիքը: Նույնը պնդեցին Ձեր խմբակցության անդամները Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում անվանակոչման նախագծերը քննարկելիս:
Ելնելով Ձեր առաջարկած տրամաբանությունից և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 2-րդ մասերով խնդրում եմ տեղեկություն տրամադրել, թե՝
1. Ինչպե՞ս է չափվել հանրային կարծիքը «Հայ մեծերը» շարքը քաղաքի ատսնյակ վահանակաների վրա փակցնելուց առաջ:
2. Ո՞ր նախագծի հիման վրա է որոշում կայացվել քաղաքում ունենալ նման շարք:
3. Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է առաջարկել սույն նախագիծը:
4. Ո՞ր ստորաբաժանումն է և ո՞վքեր են հաստատել նախագիծը:
[b]Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան
Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ[/b]
Նմանատիպ նյութեր
22532 դիտում
19:08 09-11-2017
Հանրապետության ավագ դպրոցներում անցկացվել է «Հայ զինվորը» խորագրով պաստառների մրցույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
30717 դիտում
20:28 14-04-2016
Մեծերը Համո Սահյանի մասին
Այս բաժնից
1066 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1162 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1363 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ