14273 դիտում
19:41 02-03-2016
Երևանում երիտասարդ վարորդը մեքենան թափառող շներից փախցնելով` բախվել է շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 300 OՍ 64 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ֆուչիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երևթեկելի գոտուց և բախվել «Իմունոֆարմ» ՍՊԸ-ի գրասենյակի պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով փլուզվել է ՍՊԸ-ի պատը և կոտրվել ապակին: Բարեբախտաբար, այդ պահին գրասենյակի նշված հատվածում աշխատակիցներ չեն եղել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Գարիկ Սարգսյանը և տեսուչ Սահակ Մկրտչյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ պատճառը եղել են թափառող շները, քանի որ վարորդը իր առջև հայտնված շներին վրաերթի չենթարկելու համար, հավանաբար, խառնվել և չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)