Հայաստանն է խանգարել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համար ներդրումներ արվեն. Ադրբեջանի ֆինանսների նախարարի զավեշտալի հայտարարությունը
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի «խորին համոզմամբ»՝ Հայաստանը փորձել է խանգարել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության գործում ներդրումների ներգրավմանը, հաղորդում է trend.az-ը։
Ադրբեջանցի նախարարը հայտարարությունն արել է պետական ու ազատ բյուջեների 2018 թվականի նախագծի քննարկմանը։
Նրա խոսքով՝ «դա բացատրում է», թե ինչու միջազգային ֆինանսական կազմակերպությունները չեն ցանկացել վարկեր տրամադրել։
Ըստ նրա՝ նախագիծը ֆինանսավորել է պետությունը։