5434 դիտում
10:13 07-11-2017
ՀՀ-ից դեպի Բելառուս արտահանումը նվազել է 48.6 %-ով, դեպի Ղազախստան՝ 30.8 %-ով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր առմամբ աճել է: Միայն թե աճի հիմնական գրավականը եղել է ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման, այլ ներկրման հաշվին: Իսկ ահա արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստանն է որոշակի աճել, այն էլ՝ շատ քիչ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին դեպի ՌԴ արտահանվել է 337.4 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 28.8 տոկոսով: Իսկ ահա արտահանումը դեպի Բելառուս, Թուրքմենստան, Ղազախստան և Ղրղզստան նվազել է: Դեպի Բելառուս արտահանումը պակասել է 48.6 տոկոսով, դեպի Թուրքմենստան՝ 0.3 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 30.8 տոկոսով: Իսկ հետո էլ իշխանությունները փորձում են համոզել, թե ՀՀ-ն առաջընթաց է գրանցել և սկսել է նվաճել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
806 դիտում
09:53 02-04-2015
Տարվա առաջին 2 ամիսներին ՀՀ-ից Բելառուս և Ղազախստան ընդհանրապես ապրանք չի արտահանվել. Ժողովուրդ
2318 դիտում
23:16 01-07-2021
Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը վերականգնվել է. Ղազախստանում ՀՀ դեսպանություն
1321 դիտում
09:10 18-07-2014
2014թ. առաջին կիսամյակում ՀՀ֊ից պտղի արտահանումը նվազել է մոտ 5.5 անգամ․ ՀԺ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»