836 դիտում
09:53 02-04-2015
Տարվա առաջին 2 ամիսներին ՀՀ-ից Բելառուս և Ղազախստան ընդհանրապես ապրանք չի արտահանվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից բոլոր ուղղություններով արտահանումը կտրուկ նվազել է: Մեր երկրից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 85,4%-ով՝ մոտ 49 միլիոն դոլարից դառնալով 7 միլիոնից մի փոքր ավել: Ուշագրավ է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից գրեթե ոչինչ չի արտահանվել դեպի Ռուսաստան: Անցած տարվա 40 մլն 135 հազար դոլարի փոխարեն այս տարի Ռուսաստան է ուղարկվել ընդամենը 533 հազար դոլարի ապրանք:
Իսկ, ահա, Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկու երկրներ՝ Բելառուս և Ղազախստան, ընդհանրապես ապրանք չի արտահանվել ՀՀ-ից: Ի դեպ, 21,8 տոկոսով նվազել է նաև դեպի Եվրոպական միության անդամ երկրներ արտահանումը: Փոխարենը դեպի, այսպես կոչված, «այլ երկրներ» արտահանումը աճել 13,8 տոկոսով: Խոսքը վերաբերում է հիմնականում դեպի Չինաստան արտահանումներին: Հավելենք, որ ՀՀ-ից դեպի նշված երկիր հիմնականում պղնձի խտանյութ է արտահանվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5461 դիտում
10:13 07-11-2017
ՀՀ-ից դեպի Բելառուս արտահանումը նվազել է 48.6 %-ով, դեպի Ղազախստան՝ 30.8 %-ով. «Ժողովուրդ»
2366 դիտում
23:16 01-07-2021
Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը վերականգնվել է. Ղազախստանում ՀՀ դեսպանություն
Այս բաժնից
2299 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1807 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»