211652_close_icon
views-count12642 դիտում article-date 22:49 04-11-2017

ԱՄՆ-ում Ֆինլանդիայի դեսպանատունը խնդրել է գտնել դերասան Մեթ Դեյմոնին

ԱՄՆ-ում Ֆինլանդիայի դեսպանատունը դիմել է սոցցանցերի օգտատերերին՝ խնդրելով օգնել կապ հաստատել ամերիկացի դերասան Մեթ Դեյմոնի հետ: Դեսպանատան աշխատակիցները ցանկանում են, որպեսզի դերասանը, որի պապը էթնիկ ֆին է եղել, տեսաուղերձ հղեր երկրի քաղաքացիներին՝ անկախության հարյուրամյակի առթիվ: «Բոլոր մարդիկ իրար հետ կապված են: Միգուցե դուք հենց այն մարդն ե՞ք, որը կօգնի մեզ գտնել Մեթին», գրված է դեսպանատան հաղորդագրության մեջ: Մեթ Դեյմոնի մորական պապը ծնվելուց հետո կոչվել է Ջոն Պայարի, սակայն հետագայում ազգանունը փոխել է ավելի «ամերիկյան» ազգանունով՝ Փեյջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր