3501 դիտում
15:38 21-10-2016
Եթե այսուհետ որևէ պաշտոնյա միջամտի մրցակցությանը, ՏՄՊՊՀ-ն իրավասու է նրան պատասխանատվության ենթարկել. Արտակ Շաբոյան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմակերպած «ՏՄՊՊՀ-գործարար արդյունավետ համագործակցության ընդլայնում» խորագրով քննարկմանն այսօր ներկա էին Հայաստանում օտարերկրյա կապիտալով բիզնես գործունեություն իրականացնող երեք տասնյակ խոշոր ընկերությունների հիմնադիր-սեփականատերեր, գինու, կոնյակի, շինանյութի արտադրության, մանրածախ առևտրի, ավիափոխադրումների, հյուրանոցային գործի և գործարար այլ ոլորտների ներկայացուցիչներ:
Քննարկմանը մասնակցում էին նաև Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչ Արտաշես Դարբինյանը:
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի անդամ Ֆիլիպ Չիբոն նշեց, որ տնտեսվարողների ահազանգերը հասնում են կարմիր գծի շեմին և դա արտահայտվում է բոլոր ֆրանսիական ձեռնարկատերերի, այդ թվում նաև ֆրանսիական մասնավոր ընկերությունների մոտ. «Սա ոչ միայն մեծ խնդիր է ձեռնարկատերերի, այլ նաև Հայաստանի համար: Ես մամուլին հետևելով, նաև հանդիպելով ՀՀ վարչապետի հետ, հասկացա, որ վարչապետն ու նրա թիմը գիտակցում են, ծանոթ են խնդիրներին և կա մեծ ցանկություն գործելու և միջամտելու»:
«Նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն քննարկել և տեսնել, թե ինչպիսին խոչընդոտներ ու խնդիրներ կան եվրոպական կապիտալով աշխատողների համար»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, հավելելով, որ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենքում փոփոխություններ են կատարվել, և եթե այսուհետ որևէ պաշտոնյա միջամտի մրցակցությանը, չարաշահի իր դիրքը, հանձնաժողովն իրավասու է նրան պատասխանատվության ենթարկել:
Նմանատիպ նյութեր
1762 դիտում
13:14 05-06-2021
Այս իրավիճակում ցանկացած պաշտոնյա իրավասու չէ ստորագրելու որևէ միջազգային իրավական փաստաթուղթ. Գևորգ Դանիելյան
8740 դիտում
17:16 04-11-2017
Հայկական ընկերություննները խոչընդոտների էին հանդիպում Եվրասիական տարածքում. Արտակ Շաբոյան
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը