2498 դիտում
16:52 24-11-2018
Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում 9 կետով բարելավել է դիրքերը. Արտակ Շաբոյան
Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում 2018 թվականին աննախադեպ առաջընթաց է գրանցել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
«Համաշխարհային տնտեսական ֆորումը հանդիսանում է միակ միջազգային կազմակերպությունը, որը տարեկան կտրվածքով հաշվարկում և գնահատում է աշխարհի բոլոր երկրներում մրցակցային միջավայրը: Այս տարվա գնահատականներով Հայաստանը 2018 թվականին տնտեսական մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով և ներկայումս աշխարհի 140 երկրի շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն»,-ասաց նա:
Հավելեց, որ այս առումով Հայաստանը առաջ է գտնվում նաև ԵԱՏՄ անդամ երկրների շարքում՝ Ռուսաստանը զբաղեցնում է 63-րդ, Ղազախստանը՝ 84-րդ, իսկ Ղրղզստանը՝ 102-րդ տեղը:
«Մենք գերազանցում ենք նաև տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներին։ Վրաստանը գտնվում է 80-րդ, Լիտվան՝ 87-րդ, Լատվիան՝ 58-րդ, Սլովակիան 82-րդ, Հունգարիան՝ 99-րդ, Մոլդովան՝ 119-րդ, Թուրքիան՝ 86-րդ հորիզոնականում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սոցիալական նշանակության այն ապրանքային շուկաներին, որոնք ունեն բարձր կենտրոնացվածություն, այսինքն՝ որտեղ կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, քանի որ դրանք էլ կարող են, օգտվելով իրենց դիրքից, չարաշահումներ անել»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը:
Նմանատիպ նյութեր
1112 դիտում
18:52 31-10-2018
Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը Doing Business-ում
1627 դիտում
22:22 03-12-2018
Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում
Այս բաժնից
757 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
694 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
985 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է