7255 դիտում
09:27 04-11-2017
Քաղաքապետն ուսումնասիրում է կամուրջներից նետվելու դեպքերի կանխարգելման միջազգային փորձը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ այս տարվա հուլիսին Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր էր ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Նա նույնիսկ ներկայացրել էր վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: Սակայն պարոն Տարոն Մարգարյանը մինչև հիմա որևէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց՝ ինչու որևէ քայլ չեն անում: «Ուսումնասիրություններն իրականացվում են, ինչպես է աշխարհում այս փորձը կիրառվում, տարբեր փորձերի ենք ծանոթանում»,- եղել է պատասխանը: Փաստորեն, արդեն մի քանի ամիս է՝ քաղաքապետարանը տարբեր երկրների փորձն է ուսումնասիրում և այդպես էլ եզրակացության չի գալիս»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
07:46 03-02-2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է Կարեն Թումանյանի բարեվարքության հարցը․ «Ժողովուրդ»
1073 դիտում
14:26 13-03-2015
Միացյալ Թագավորությունն ուսումնասիրում է ՀՀ ՏԿԱԻՆ փորձը
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»