211652_close_icon
views-count6810 դիտում article-date 22:00 03-11-2017

Առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ապրանքներ ներկրելու և առանձնապես խոշոր չափերի հարկերը չվճարելու նպատակով հարկային մարմին հայտարարագրեր և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն, 2017թ հուլիսին Վանձոր քաղաքի բնակիչ Կ. Փ.-ի, իսկ հունիսին Աբովյան քաղաքի բնակիչ Վ. Գ.-ի անուններով հիմնադրել է համապատասխանաբար «Ռ.» և «Ա.» ՍՊ ընկերությունները: Դրանից հետո, կազմելով և օգտագործելով ներկրված ապրանքների վերաբերյալ կեղծ գնային տվյալներ պարունակող հաշիվ ապրանքագրեր, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրել տարբեր տեսակի ապրանքներ, որոնք իրացրել է, սակայն հարկային մարմին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագրեր և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չի ներկայացրել: Չհաշվարկած ու չվճարված հարկային պարտավորությունների նախնական ուսումնասիրությամբ երկու ընկերությունների անվամբ ներկրված ապրանքների մասով բացահայտվել է 134 571 240 ՀՀ դրամի իրացման շրջանառություն, որից վճարման ենթակա ԱԱՀ-ն՝ 22 434 525 ՀՀ դրամ, շահութահարկը՝ 21 083 340 ՀՀ դրամ: Ելնելով նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը: [b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր