16317 դիտում
21:08 02-11-2017
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է Գրետա մայրիկին ծննդյան տարեդարձի կապակցությամբ
[b]Եռասերունդ երկրապահական ընտանիքի մեծ մա՛յր, հայոց մե՛ծ մայրիկ.[/b]
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Դուք, Գրետա մայրի՛կ, հերոսներ ծնող հայոց հերոսական մայրերի կերպարի մարմնացումն եք, Դուք հայ ազգին Սպարապետ եք նվիրել։ Դուք անձնազոհ, հայրենասեր, պետականամետ, ազգասեր մարդու, հայ ավանդապաշտ մոր օրինակ եք պատանի, երիտասարդ երկրապահների համար։
Շնորհավորելով Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում ենք քաջ առողջություն։ Վստահ եղեք, որ Ձեր զավակը՝ մեր Վազգեն Սպարապետն այսօր էլ երկնքից հսկում է բոլորիս անդորրը: Այսօր տասնյակհազարավոր պատանիներ եւ աղջիկներ, որ Երկրապահում հայրենասիրական դաստիարակություն են ստանում, շարունակում են Վազգենի գործը, շարքում, այսինքն, տասնյակհազարավոր վազգեններ կան, նրա գաղափարների կրողներ եւ տարածողներ։ Հավատացած եղեք, որ Ձեր ազգանվիրությունը, հայրենասիրությունն էլ հավերժ գնահատվելու է սերունդների կողմից։
[b]ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
355 դիտում
15:18 02-05-2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
496 դիտում
14:59 02-05-2024
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին
352 դիտում
14:51 02-05-2024
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ