«Բորուսիայի» մարզական տնօրեն. Կյանքումս ամենաբարդ բանակցությունները Մխիթարյանի համար էին
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը պատմել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին՝ Դոնեցկի «Շախտյորից»:
2013 թվականին հայ կիսապաշտպանը ուկրաինական ակումբից 27,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բորուսիա»:
««Շախտյորի» հետ բանակցոությունները Մխիթարյանի համար՝ իմ կյանքում ամենաբարդն էին:
Ամեն ինչ բավական տարօրինակ կերպով էր ընթանում: Մենք ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի հետ Դոնեցկ եկանք: Շփվում էին «Շախտյորի» ներկայացուցչի հետ, որը մեր երեք առաջարկներից յուրաքանչյուրից հետո դուրս էր գալիս տարածքից, որպեսզի հանդիպի ակումբի նախագահ Ռինատ Ահմետովի հետ:
Ինքը՝ Ահմետովը, բանակցությունների վայրից 100 մետրի վրա էր գտնվում, սակայն մենք նրան այդպես էլ չտեսանք», ասել է Ցորկը:
Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել երեք մրցաշրջան, որից հետո 2016-ի ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: