Ահաբեկչություն՝ Աֆղանստանում. 15 մարդ ողջ-ողջ այրվել է
                        Աֆղանստանում բենզատարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 27-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է Reuters-ը։
Դեպքը տեղի է ունեցել Չարիքար քաղաքում։ 
Տեղի անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ գործի է դրվել ռումբ և պայթյունից 2 բենզատարներ են վնասվել, ինչից էլ հրդեհ է բռնկվել այդտեղ գտնվող ավտոբուսի մեջ, որում եղել են ուղևորներ։ 
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

