Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել Գեղարքունիքի մարզում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ գեղարքունիքի մարզում։ Բավական չէ, որ նա 18 համայնքների միավորման արդյունքում ձևավորված Գեղամասար խոշորացված համայնքում առաջադրեց թեկնածու Հակոբ Ավետյանին, հաղթեց ՀՀԿ թեկնածուին, հիմա էլ որոշել է բոլոր նախկին գյուղապետերին, որոնք պետք է տարածքներում պատասխանատուներ նշանակվեն, ազատել աշխատանքից։
Այդպիսով նա վրեժ է լուծում իր դեմ դուրս եկած ՀՀԿ–ի թեկնածու Զոյա Գևորգյանի օգտին աշխատած շուրջ 13 նախկին գյուղապետերից։ Բացի այդ` Սպարտակ Մելիքյանը եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձևավորել համայնքում` սեպ խրելով բնակիչների երկու խմբերի մեջ»։
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]