Շախմատի ԵԱ-2017. Հայաստան-Հունգարիա. առաջատարների մրցամարտ. ուղիղ միացում
                        Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում մեկնարկում է 5-րդ տուրը: 
Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն այս տուրում Հոնգարայի ընտրանին է, որը երեկ անակնկալ մատուցեց՝ հաղթելով Ռուսաստանի հավաքականին:
4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Նիդերլանդների ընտրանուն: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը պարտվեց Էրվին Լյամիին, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը համապատասխանաբար 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա հաղթեցին իրենց մրցակիցներին:
4-րդ տուրից հետո 3 հավաքական՝ Հայաստանը, Հունգարիան և Խորվաթիան վաստակել են 7-ական թիմային և գլխավորում են աղյուսակը:
Հայաստան-Հունգարիա մրցամարտի պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


