211652_close_icon
views-count1789 դիտում article-date 08:38 06-05-2014

Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում դեսպան․ 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է․ «Լավատեղյակ աղբյուրների համաձայն, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում դեսպան։ Այդ պաշտոնը թափուր է մնացել Հովհաննես Մանուկյանին Արդարադատության նախարար նշանակելու արդյունքում։ Այս տեղեկությունը ճշտելու համար մեր թղթակիցը դիմել է նախագահի մամուլի ծառայության ղեկավար Արման Սաղաթելյանին։ Նա ոչ հաստատել է, ոչ էլ հերքել է լուրը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր