5570 դիտում
09:28 31-10-2017
Ժնևում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերսկսել են կարգավորման իրական բանակցությունները. Բրայզա․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «<Կարծում եմ, որ Թրամփի աշխատակազմը ԼՂ հակամարտությանն ամենաբարձր մակարդակով չի ուշադրություն դարձնում: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ նախագահ Թրամփը փորձում է նվազեցնել ԱՄՆ ղեկավարության դերակատարությունն աշխարհում, այդ թվում՝ Պետքարտուղարությունում խիստ բյուջետային կրճատումների միջոցով: Ի վերջո, ամենայն հավանականությամբ, աշխատակազմը կընդունի, որ Մինսկի խմբի միջոցով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցումն ապահովում է մի կոնկրետ ծրագիր, որի վրա ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են աշխատել համատեղ՝ հանուն խաղաղության»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով ԼՂ հարցում Սպիտակ տան դիրքորոշմանը:
Ըստ նրա՝ իսկապես Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնի կրճատումն անխոհեմ և նույնիսկ՝ վտանգավոր քայլ է, քանի որ դա կարող է ստեղծել վակուում, ինչը արդյունքում Մինսկի խմբի գործընթացը կարող է ձախողվել, որի հետևանքը լարվածության պարուրաձև աճը կլինի, որի գագաթնակետն այլ պատերազմը կարող է լինել:
«Ավելին՝ բյուջետային տեսանկյունից այս քայլն անիմաստ է, քանի որ ԱՄՆ համանախագահի պաշտոնի ծախսերը հոգում է ԵԱՀԿ-ն, և ոչ ԱՄՆ կառավարությունը»,- ասել է Բրայզան:
Ի դեպ, նրա կարծիքով՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերսկսել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական բանակցությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5280 դիտում
16:15 30-06-2016
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, հնարավոր է, հանդիպեն Փարիզում. Է. Մամեդյարով
5797 դիտում
08:17 07-11-2015
Իլհամ Ալիևը՝ Հերմինե Նաղդալյանի ամենահուսալի դաշնակից. «168 ժամ»
2206 դիտում
10:28 22-05-2021
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քարոզում են մեկմեկու․ «168 ժամ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1801 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին