Անկարայում հակաամերիկյան ու հակաեվրոպական բազմահազարանոց բողոքի երթ է տեղի ունեցել
                        Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախօրեին Հանրապետության օրվա կապակցությամբ անցկացվել է խոշոր բողոքի երթ՝ ուղղված Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության որդեգրած  քաղաքականությանը, հաղորդում է Ria Novosti-ն։
Ակցիան, որին մասնակցել է մոտ 100.000 մարդ, կազմակերպել էին Թուրքիայի Երիտասարդական միությունը և Հայրենակցական կուսակցությունը։ 
Երթի մասնակցիները շարժվել են թուրքական խորհրդարանի շենքից դեպի Ուլուսի շրջանում գտնվող Աթաթուրքի դամբարան, որի ժամանակ էլ հնչել են հակաամերիկյան ու հակաեվրոպական կարգախոսներ՝ «Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն, միայն անկախ Թուրքիան», «Թուրքիան չի բաժանվի», «Թուրքիան աշխարհիկ է և աշխարհիկ էլ կմնա» և այլն,  իսկ գլխին կապված ժապավենների վրա գրված է եղել «Երջանիկ է նա, ով ասում է՝ ես թուրք եմ»։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

