2133 դիտում
18:19 27-12-2016
Բուլղարիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է հակաեվրոպական քարոզչության մեջ
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը Ռուսաստանին մեղադրել է հակաժողովրդավարական քարոզչության մեջ, հաղորդում է [url=http://www.dw.com/de/bulgariens-scheidender-pr%C3%A4sident-warnt-eu-vor-russland/a-36916485]Deutsche Welle[/url]-ն:
Պլևնելիևի դիտարկմամբ` Մոսկվան փորձում է ապակայունացնել ԵՄ-ն, աջակցելով ծայրահեղ ազգայնական կուսակցություններին ու շարժումներին:
«Ռուսաստանը գնում է Խորհրդային միության հետքերով` փորձելով եվրոպացիների շրջանում անվստահություն ներշնչել ժողովրդավարական արժեքների նկատմամբ»,- ասել է Պլևնելիևը:
Բուլղարիայի նախագահի խոսքով` Մոսկվան հակաեվրոպական քարոզչության համար հիմնականում օգտագործում է համացանցը: «Եվրոպացիները պետք է իմանան, թե որն է ճշմարտությունը: Անհրաժեշտ է տեղյակ պահել նրանց, թե ինչ նպատակներ է հետապնդում ռուսական քարոզչությունը», - հավելել է նա:
Նմանատիպ նյութեր
2358 դիտում
13:14 04-11-2016
Բուլղարիայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին Եվրոպան կիբերհարձակումների միջոցով պառակտելու փորձ անելու մեջ
7677 դիտում
10:00 30-10-2017
Անկարայում հակաամերիկյան ու հակաեվրոպական բազմահազարանոց բողոքի երթ է տեղի ունեցել
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել