52477 դիտում
22:37 27-10-2017
Արարատի մարզի Նորաշենի գյուղապետի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ կասկածվողներից ևս 2-ը կամավոր ներկայացել են Ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լուսաբացին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան/, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, ինչպես նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Արաբկիրի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով Զվարթնոց օդանավակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին են մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 28-ամյա Դերենիկ Սիմոնյանն ու Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 39-ամյա Ռոլանդ Գալուստովը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս այս տարվա մայիսի 10-ից Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիներս կասկածվում են այս տարվա մայիսի 3-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/21/1077880/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 21-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ կարողացել էին հասնել արդյունքի, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով այս տարվա մայիսի 10-ից Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող 2 անձինք ներկայանային Ոստիկանություն։
Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան էին ժամանել Նոր Արեշ 11-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Գալստյանը և Արցախի փողոցի 20 շենքի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Նազարյանը։
Վերջիններս ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանից ինքնակամ ներկայացել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Ռ. Գալստյանը հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, Ա. Նազարյանը՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ և նրանց նկատմամբ հայտարարվեր հետախուզում, ինչը դատարանը բավարարել էր։
Վերջիններս կասկածվում են այս տարվա մայիսի 3-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ, ովքեր տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]Կամավոր Ոստիկանություն ներկայացած՝ 28-ամյա Դերենիկ Սիմոնյանն ու 39-ամյա Ռոլանդ Գալուստովն են[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0556034001509129838887835.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
70901 դիտում
20:20 13-05-2017
Նորաշենի գյուղապետի նկատմամբ մահափորձ անողների մեջ է նաև մարզադպրոցի մարզիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
75891 դիտում
12:23 10-05-2017
Ոստիկանությունը հետախուզում է Նորաշենի գյուղապետի վրա մահափորձ կատարած 4 անձի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ