75963 դիտում
12:23 10-05-2017
Ոստիկանությունը հետախուզում է Նորաշենի գյուղապետի վրա մահափորձ կատարած 4 անձի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 3-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ:
Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի:
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է և միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ:
Դեպքի հանգամանքները ճշտվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
[img]http://shamshyan.com/ups/images/0678106001494404541736168.jpg[/img]
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/04/1066052/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ էր եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների՝ վնասվածքներ չէր ստացել, իսկ Կ. Ղազարյանը՝ 3 հատ ոստքին և 1 հատ ուսի շրջանում էր վնասվածքներ ստացել:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Երևանից դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ , ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ու ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը:
Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետ Գ. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ 34-104 /սպանության փորձ/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
70964 դիտում
20:20 13-05-2017
Նորաշենի գյուղապետի նկատմամբ մահափորձ անողների մեջ է նաև մարզադպրոցի մարզիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1993 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)