Մերկելի կուսակցությունը 2012 թ-ին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR ընկերությունից. Deutche Welle
Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը 2012 թվականին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության հաշվին 28 հազար եվրո է փոխանցել։ Այդ մասին հաղորդում է գերմանակаն Deutch Welle-ը։
Գումարը փոխանցվել էր կուսակցության Ֆրանկֆուրտի շրջանային մասնաճյուղին։
Բեռլինում կուսակցության գլխավոր գրասենյակի աուդիտորները տեղեկացրել են այդ մասին Բունդեսթագի վարչությանը, որը վերահսկում է կուսակցությունների ֆինանսավորումը։ Վերջինն էլ 2013 թվականի աշնանը որոշել է, որ օրենքի համաձայն՝ այդ նվիրատվությունն անթույլատրելի է, չնայած նրան, որ ստացվել է գերմանական հաշվեհամարից: Ողջ գումարը փոխանցեվլ է դաշնային գանձարան:
Այդքանից հետո կուսակցությանը հաջողվել է «ջրից չոր դուրս գալ» և տուգանք չվճարել։
Բունդեսթագի վարչությունը չի ստուգել, թե ինչու է ադրբեջանական կոնցեռնը ՔԴՄ-ին տասնյակ հազարավոր եվրոներ նվիրաբերել:Սակայն SOCAR-ի գերմանական բաժնի ղեկավար Էլմար Մամեդովի խոսքով՝ քաղաքական գործիչների և պաշտոնյաների հետ փոխգործակցությունը կարևոր է «Ադրբեջանի և SOCAR-ի աշխարհաքաղաքական նշանակության ֆոնին»: