211652_close_icon
views-count7465 դիտում article-date 10:52 26-10-2017

Տարօրինակ է, որ եզրահանգում են համաձայնագրի ստորագրման ձգձգման մասին. Կարեն Նազարյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը տարօրինակ է համարում այն, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախատեսված ստորագրումից դեռևս մեկ ամիս առաջ եզրահանգում է արվում «ստորագրման ձգձգման» մասին։ Վերջին շրջանում փորձագիտական շրջանակներում լուրջ մտահոգություններ են տարածվել, որ հնարավոր է՝ փաստաթուղթն ընդհանրապես չստորագրվի։ Նաև խոսվում է գործընթացի ձգձգման պատճառների մասին։ Օրինակ՝ այն, որ համաձայնագրի տեքստը երեք երկիր չի թարգմանել։ Սակայն Եվրամիության լրատվական ծառայությունից հերքել են, թե երեք երկիր դեռ չի թարգմանել համաձայնագրի տեքստը։ «Առավոտ»-ը Կարեն Նազարյանից հետաքրքրվել է՝ եթե թարգմանության հետ կապված խանգարող հանգամանք չկա, հետևաբար ո՞րն է փաստաթղթի ստորագրման ձգձգման պատճառը։ Նազարյանը թերթի կողմից ուղարկված հարցմանը գրավոր պատասխանել է. «Նախ՝ տարօրինակ է, որ նախատեսված ստորագրումից դեռևս մեկ ամիս առաջ եզրահանգում է արվում «ստորագրման ձգձգման» մասին։ Թե կողմերից յուրաքանչյուրն ինչ ներպետական միջոցառումներ պետք է իրականացնի՝ դա արդեն տեխնիկական հարց է, և շահարկումները դրանց շուրջ անտեղի են։ Ինչ վերաբերում է թարգմանության հարցին, ապա ինչպես նշված է Ձեր հարցում, Եվրամիության լրատվական ծառայությունից հերքել են, թե դեռ չեն թարգմանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր