211652_close_icon
views-count2745 դիտում article-date 15:42 25-10-2017

ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի ընթացքը

ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF-ի/ փորձագետ Նիկոլաս Մոլինոյին և հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տիգրան Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ։ Ա․Ղարաբեգյանը ողջունել է հյուրերին, կարևորելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի իրականացումը Հայաստանում։ Մանկական հիմնադրամի Նյու-Յորքի գրասենյակի ներկայացուցիչ Ն․Մոլինոն ներկայացրել է տարբեր երկրների հետ տարվող ծրագրային աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող հետազոտություններն ու վերլուծությունները։ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի նպատակն է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բոլոր ծրագրերում ներառել բնապահպանական գործոնները և էկոկրթական միջոցառումները։ Փորձագետն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ երեխաների առողջական, սոցիալական խնդիրների լուծման և էկոկրթության գործընթացների բարելավման ուղիներ մշակել։ Նա նշել է, որ երեխաների բնապահպանական խնդիրների գիտակցմամբ և ընկալումով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի շրջակա միջավայրի բարելավումը։

Նմանատիպ նյութեր