211652_close_icon
views-count32363 դիտում article-date 09:47 24-10-2017

Ռուսական համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաները կզրկվե՞ն արտոնություններից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական համարանիշներով մեքենաները շարունակում են արտոնյալ մնալ: Ու քանի որ այդպիսի համարանիշ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների համար, շատ հայ վարորդներ՝ հիմնականում ունևոր, պաշտոնական խավի ներկայացուցիչներ, իրենց ավտոմեքենաների համարանիշները փոխարինել են ռուսականով և դարձել երթևեկության իսկական գլխացավանք: Վարում են, ինչպես ցանկանան՝ վստահ լինելով, որ չեն տուգանվում: Խնդրի առնչությամբ Սերժ Սարգսյանը դեռ 2016թ. նոյեմբերի 2-ի խորհրդակցության ժամանակ համապատասխան հանձնարարություն էր տվել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, սակայն մինչ երեկ ոչինչ չէր արվում: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրին անդրադարձավ հոկտեմբերի 14-ին՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի չկատարված հանձնարարականի մասին: Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը փորձում է որոշակի մեխանիզմներ ներդնել՝ օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու և դրանց վարորդներին օրինախախտման դեպքում տուգանելու ուղղությամբ: 1 տարի անց ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռ փորձում է սահմանային անցակետերում իր ներկայացուցիչն ունենալ՝ օտարերկրյա պետհամարանիշի վարորդներին իրավախախտումերի մասին պատշաճ ծանուցելու համար: ՃՈ-ն արդեն նման քննարկումներ անցկացրել է և Մեղրիի, և Բագրատաշենի ու Գոգավանի սահմանակետերում: Հետաքրքիր է՝ մինչ օրս ինչու ոչինչ չէր արվում ռուսական համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների հաղթարշավը կասեցնելու ուղղությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր